|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Երևան կժամանի հաջորդ շաբաթ. այս մասին ասվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան: Մանրամասների համար շարունակե՛ք հետևել մեր էջին»,– ասվում է դեսպանատան էջում զետեղված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը երեկ տեղեկացրել էր, որ Վաշինգտոնում կայացել է ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի երդման արարողությունը:
«Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- նշված էր ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ: