|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան և Բաքու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում Մավրիկիայի ԱԳ նախարար Լաչմինարայիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե ինչ օրակարգով է այցելելու Երևան և Բաքու, Սերգեյ Լավրովը պատասխանել է.
«Մենք չէինք հայտարարել այդ այցերի մասին, բայց այդտեղ որևէ գաղտնիք չկա: Իրականում հաջորդ շաբաթվա սկզբին պլանավորել եմ այցելել Երևան և Բաքու: Այցը կապված է Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի հետ: Օրակարգը ներառելու է երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր այդ երկրներից յուրաքանչյուրի հետ: Օրակարգը հագեցած է և հարուստ: Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին: Կփորձենք հասկանալ` ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` Հայաստան-Ադրբեջան նախագահների միջև վերջին հանդիպումից հետո»: