Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ թե պետք է նստենք ու Ադրբեջանի լոբբիզմի վերլուծությամբ զբաղվենք, այլ սեփական լոբբիզմն առաջ տանենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Ըստ նրա` Ադրբեջանն առատորեն օգտվում է բոլոր այն հնարավորություններից, որոնք թույլ են տալիս նրան իր լոբբիզմն ընդլայնել միջազգային տիրույթում, սակայն մենք էլ պետք է փորձենք մեր երկրի շահերը պաշտպանել:
«Միջպետական հարաբերություններում լոբբիզմը կա, եղել է ու կլինի, ավելին` աշխարհի շատ երկրներում այն կարգավորված է սխեմատիկ ձևերով: Այն, որ Ադրբեջանն, իրոք, օգտվում է իր լոբբինգի մեծացման բոլոր ձևերից, դրա դեմ պայքարելն իմաստ չունի, հողմաղացների դեմ պայքարելն անիմաստ է, մենք, ավելի լավ է, մեր լոբբինգով զբաղվենք: Չեմ կարծում, թե ճիշտ է համեմատելը` ով շատ կամ քիչ քայլ արեց, ոչ, ուղղակի պիտի շարունակենք անել այն, ինչ մինչ այս անում էինք»,- ասաց Տողանյանը` հավելելով, որ մենք պետք է շարունակենք նաև սերտ համագործակցել միջազգային փորձագետների հետ: