Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, անդամներ Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:
Հանդիպման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն ստանալու ակնկալիքով «Երկիր»-ի թղթակիցը զանհագարեց Ալեքսանդր Արզումանյանին: Հարցը, թե ինչո՞վ են պայմանավորված նման սերտ հարաբերությունները ԱՄՆ դեսպանատան հետ, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դեռ նոր ձեւավորված կուսակցության հետ հանդիպում ունեցավ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, Ալեքսանդր Արզումանյանն ընդհատեց եւ ասաց, որ չի ցանկանում պատասխանել:
Մեր թղթակցի այս հարցից, չգիտես ինչու, վրդովված Արզումանյանը հայտարարեց. «Եթե շատ եք հետաքրքրված` կարող ենք նույն հարցով դիմել ԱՄՆ դեսպանատանը»: Նաեւ հավելեց, որ «հարցն այլ ուղղությամբ ենք տանում, այլ թեմայի մեջ մտնում»:
«Ուժեղ կուսակցություն ենք, լուրջ դերակատարում ունեցող կուսակցություն, դրա համար էլ այցելում են, իսկ թե ինչո՞ւ են որոշել` ովքեր են ուժեղ դերակատարում ունեցող կուսակցությունները, ապա իրենց հարցրեք»,- ասաց մեր զրուցակիցը: