կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 15:24
Քաղաքական

Ֆորումի կազմակերպիչների հրավերով մեկնել է Դավոս, բայց ֆորումում չի հայտնվել

Ֆորումի կազմակերպիչների հրավերով  մեկնել է Դավոս, բայց ֆորումում չի հայտնվել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչների հրավերի շրջանակում մեկնել է Դավոս, բայց բուն միջոցառմանը չի մասնակցել, թեև հրավերն արվել էր, որ նա համաժողովի շրջանակում ուղեկցի ամուսնուն:

Այսօր նա լրագրողներին ասաց. «Եթե նկատի ունեք Դավոս գնալու պատմությունը և դրա հետ կապված լեգենդները, ապա իրականությունը հետևյալն է՝ ես եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցելու ամուսնուս ֆորումի շրջանակում, բայց, անձնական պատճառներից ելնելով, ֆորումում չեմ հայտնվել, այսինքն՝ գնացել եմ, բայց ֆորումին չեմ մասնակցել: Իսկ ծախսերի մասին ավելորդ է անգամ խոսել»:

Ինչ վերաբերում է հարկատուների հետ հանդիպմանը, Հակոբյանը հաստատեց՝ նման հանդիպում ունեցել է: «Նպատակը եղել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը, նաև արել եմ հատուկ առաջարկ՝ ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որ գումարը կարողանանք ձևավորել: Եղել է համագործակցության առաջարկ»,- ասաց նա: