|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, Sputnik Արմենիային հայտնել են կառավարությունից։
«Նման այց պլանավորված չէ»,–ասել են կառավարությունից։
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։
Ըստ աղբյուրի, Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, այսօր բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում:
Դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ, կենտրոնական բանկերի 19 ղեկավարներ, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախարարներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ:
Սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրահանձնաժողովի ղեկավարի, Իսպանիայի վարչապետի, Լեհաստանի և Լիտվայի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Հարավային Կորեայի, Իրաքի, Ադրբեջանի նախագահների, Նիդեռլանդների, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի և Ալբանիայի վարչապետների մասնակցությունը: