կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-09 10:05
Տնտեսական

Համաշխարհային տնտեսական ֆորումում

Համաշխարհային տնտեսական ֆորումում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնական նպատակն է համաշխարհային զարգացումների ներքո դիտարկել տարածաշրջանային առկա խնդիրները, նաև` թե ինչպիսին կարող է լինել Եվրոպայի, Ասիայի, Կովկասի համագործակցության ներուժը:

«Շոմբուրգ» պալատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով Վիեննայում ընթացող ֆորումի աշխատանքները, ֆորումին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ելույթ ունեցողները բացահայտում են առկա կարողություններն ու այն հնարավորությունները, որ ունի Եվրամիությունը, ակնկալիքները մեր երկրի նման պետություններից` Եվրամիությանն ավելի արագ ինտեգրվելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով:

Քննարկվում է ինտելեկտուալ ռեսուրսների օգտագործման համար ավելի բարենպաստ պայմաների ստեղծման հարցը: «Այդ առումով քաղաքական գործիչների, խոշոր ընկերությունների ղեկավարների տեսակետները հնարավորություն են տալիս գնահատելու, թե ինչ զարգացումներ են մոտակա տարիներին սպասվում: Հավաքված են մարդիկ, ովքեր քաղաքական որոշումների վրա ունեն ազդեցություն և մարդիկ, ովքեր ձևավորևում են տեսլականներ»,-նշել է ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաև ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր ալ Հերբիշի հետ: