|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ծաղկաձորում պարբերաբար կազմակերպվող «Կամուրջ» անունով տնտեսական համաժողովի այս տարվա միջոցառումը ձախողվել է:
Մեր տեղեկություններով` համաժողովի բացման արարողությունից հետո մասնակիցների մեծ մասը հեռացել են:
Փետրվարի 26-28-ը կազմակերպված այդ համաժողովն իշխանական քարոզչամիջոցներով ներկայացվեց կցկտուր, ինչը պատահական չէ: Միջազգային համաժողով հռչակված այս միջոցառմանն այս տարի արտերկրից գրեթե ոչ ոք չի մասնակցել: Հայ գործարարները եւս այն անտեսել են:
Մասնակցելու հրավերն ընդունած երկու տասնյակի չհասնող հայ գործարարների մեծ մասը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացման արարողությունից հետո հեռացել են:
Երկու տարի առաջ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե այս համաժողովը դառնալու է հայկական Դավոսը: Իրականում այն դարձավ «Հայկական աշխարհի» սովորական մի համզաչիման: