|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն իր տրամադրության տակ ապացույցներ ունի, որ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անձամբ ծանոթ է եղել պատգամավոր և գործարար Եվգենի Շչերբանի սպանության կազմակերպիչների հետ. հայտնում է Сегодня-ն:
«Մենք գիտենք` երբ և ում հետ է Տիմոշենկոն հանդիպել այդ գործով։ Նա անձամբ է ծանոթ եղել (քրեական հեղինակություն) Միլչենկոյի հետ, ով միջնորդի դերում է հանդես եկել սպանության կազմակերպման գործում, ինչպես նաև քիլլերների խմբի ղեկավար Կուշնիրի հետ, որի հանցախումբն էլ իրականացրել է Շչերբանի սպանությունը»,- ասել է գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ գլխավոր դատախազ Պշոնկան հայտարարել էր, որ Տիմոշենկոն կասկածվում է նաև 1996թ. նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի հետ Գերագույն ռադայի պատգամավոր Շչերբանի սպանությունը պատվիրելու մեջ։ Եթե դա ապացուցվի, ապա Տիմոշենկոն ցմահ ազատազրկման կդատապարտվի: