կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 13:25
Հասարակություն

Եվրախորհրդարանում կանցկացվի «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը

Եվրախորհրդարանում կանցկացվի «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը

2019 թվականի մարտի 6-ին Եվրախորհրդարանում  կանցկացվի «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում տարբեր դիտանկյուններից կքննարկվի տվյալ երևույթը, կտրվի համապարփակ  բնութագիր տարբեր փոխկապակցված երևույթներին, ինչպես նաև կներկայացվեն դրանց դեմ պայքարի ուղիները: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը, որը գիտաժողովի կազմակերպիչներից է: 

Գիտաժողովին կմասնակցեն պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ և ականատեսներ: Հյուրերի թվում են Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն, Կրակովի Ջագիելլոնիան համալսարանի պրոֆեսոր Յակուբ  Օսիեցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը: 

Գիտաժողովի թեման ունի բացառիկ նշանակություն, քանի որ կարծրատիպերի կոտրումը,  ատելության խոսքի և քսենոֆոբիայի դեմ պայքարը պարտադիր պայմաններ են հաջող բանակցությունների, երկխոսությունների համար, միևնույն ժամանակ հող է նախապատրաստում հակամարտությունների կայուն և խաղաղ լուծման համար: