կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-24 10:12
Հասարակություն

ՀՅԴ նախաձեռնած գիտաժողովը` Անկախ, Միացյալ Հայաստանի թեմայով. ուղիղ

ՀՅԴ նախաձեռնած գիտաժողովը` Անկախ, Միացյալ Հայաստանի թեմայով. ուղիղ

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է  Հ.Յ. Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից նախաձեռնած  «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» գիտաժողովը, որը նվիրված է Անկախ, Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակին: Գիտաժողովը նպատակ ունի քննարկել ակտի պատմական կարևորությունը, հասկանալ դրա քաղաքական նշանակությունը, հեռանկարները և այլն:

1919թ. մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության առաջին տարեդարձի օրը, պաշտոնապես հռչակվեց Հայաստանի երկու մասերի միավորման և Միացյալ Հայաստանի անկախությունը: 1919թ. մայիսի 28-ի «Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտը» Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակումից հետո նորանկախ հայոց պետականության միջազգային-իրավական կարգավիճակը հստակեցրած ամենակարևոր փաստաթուղթն է: Այն եղել ու մնում է Դաշնակցության ծրագրերում: Դա անհրաժեշտ ու կարևոր քայլը էր` Հայաստանը միացած էր հայտարարել իր երկու մասերը, որովհետև ցեղասպանություն ապրած ժողովուրդը մեծ հատուցում էր պահանջում, և դա պետք է լիներ կորուսյալ հողերի վերադարձը օրինական տիրոջը: Դեռևս Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Փարիզ մեկնող ՀՀ պատվիրակությանը հրահանգ էր տվել Խաղաղության վեհաժողովում պաշտպանել Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը: Հայաստանի խորհրդայանցումով ազգային բոլոր ծրագրերը մեռան, սակայն Հայաստանի անկախացումով ժողովուրդը թոթափեց կապանքները և վերադարձավ իր պայքարին: Արցախի ազատագրումը Միացյալ Հայաստանի առաջին քայլը եղավ: Միացյալ Հայաստանի հռչակումից ամիսներ անց առաջին անգամ Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցավ Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որտեղ ընդունվեց Անկախ և Միացյալ Հայաստանի ծրագրային վերջնանպատակը: