Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ քննադատում էինք Երևանի 2019 թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էին վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ աշխատանքների ծավալները պահպանվելու են և դրանք իրականացվելու են ավելի ցածր գներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Շենգավիթ վարչական շրջանի օրինակով հերքում եմ այդ պատասխանի իսկությունը և փաստում, որ վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ։
Նախորդ տարի գնվող 24 տեսակի պահեստամասերի փոխարեն նախատեսվում է գնել թվով 16 տեսակի պահեստամաս։ Յուրաքանչյուր առանձին պահեստամասի քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Գնումը նախատեսվում է իրականացնել նույն կազմակերպության կողմից ինչ նախկինում։
Շենգավիթի բնակելի շենքերում կա 269 վերելակ։ Վերելակների 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980 թթ., 55%-ը՝ 1980-1988 թթ։ Դրանից հետո մինչ օրս այդ վարչական տարածքում վերելակ չի տեղադրվել և այսպիսի իրավիճակում ինչպես կարելի էր կրճատել ընթացիկ պահպանման ծախսերը պարզապես չեմ պատկերացնում․․․
Այս ամենը գրում եմ մեկ բանի համար․ վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել և առնվազն հասցնել նախորդ տարվա ծավալներին։ Այս առաջարկը կրկին կներկայացնեմ քաղաքապետին»,- գրել է Դավիթ Խաժակյանը: