|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել, թե ինչու է Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով։
Ի դեպ, այս արձանագրումը՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ, ամրագրված է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համապատասխան զեկույցում։
Ուզում եմ հիշեցնել, որ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունն, ի պատասխան, իր ռազմական բյուջեն կրճատել է մոտ 15-16 տոկոսով։ Դեռ չեմ խոսում պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման և մի շարք այլ՝ ստեղծված իրադրությանը բացահայտորեն ոչ համարժեք քայլերի մասին։
Ես չեմ պնդում, որ այս կամ հաջորդ տարի անխուսափելիորեն պատերազմ է լինելու։ Սակայն առնվազն արձանագրում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ և անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»։