Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը փետրվարի 18-ի ժամը 15։30-ի սահմաններում, հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայկ Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»։