|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հոգեկան խնդիրներ ունեցող Արտակ Սիմոնյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո դատարանի որոշմամբ տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի կլինիկայի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` հարկադիր բուժում ստանալու. հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Թեեւ Ա. Սիմոնյանին բուժող բժիշկը վերջինիս առողջական վիճակը գնահատել էր դրական և դիմել հարկադրական բուժման վերանայման միջգերատեսչական հանձնաժողովին, որպեսզի համապատասխան բուժզննում անցկացնի և դուրս գրման վերաբերյալ եզրակացություն ներկայացնի, Արտակ Սիմոնյանը շարունակում էր գտնվել հոգեբուժարանում, քանի որ դուրս գրման միջնորդությունը հանձնաժողովի կողմից մերժվում էր:
Ա. Սիմոնյանի մայրը վերջերս դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որի միջամտության արդյունքում հարկադրական բուժման վերանայման միջգերատեսչական հանձնաժողովում Արտակ Սիմոնյանն անցել է բուժզննում և տրված եզրակացության հիման վրա ենթակա է դուրս գրման: Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է: