|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վերջինիս կողմից դարձյալ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին իրեն է այցելել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը և հայտնել, որ նույն քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
Դրանից հետո հետաքննիչը սպառնացել է Արմեն Շ.-ին` ասելով, որ եթե շարունակի բողոքել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց դեմ, ապա վերը նշված բողոքի նյութերով քրեական գործ կհարուցվի: Դեպքի առթիվ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: