|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ կենցաղային էլեկտրատեխնիկայի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր են ներթափանցելու հիմնարկ:
Ինչպես հայտնում են ՔԿ ծառայությունից, իրացնելով ստացված տեղեկությունները՝ հուլիսի 24-ին հանձնուքների ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության են ենթարկել քաղաքացի Ս. Հ.-ի կողմից դատապարտյալ Հ. Խ.-ի անվամբ բերված հանձնուքը: Արդյունքում՝ հանձնուքից առանձնացվել և ապամոնտաժվել է կենցաղային էլեկտրատեխնիկան, որի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով փաթեթավորված տարբեր մոդելների 26 բջջային հեռախոս, հեռախոսի 13 USB լար, 3 ականջակալ, 1 բաժանորդային քարտ և 1 հիշողության քարտ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։