կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 13:07
Հասարակություն

Քրեակատարողականի աշխատակիցը կաշառքի դիմաց թմրանյութ է փոխանցել դատապարտյալին

Քրեակատարողականի աշխատակիցը կաշառքի դիմաց թմրանյութ է փոխանցել դատապարտյալին

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը 2014թ. մարտի 19-ին հեռախոսով պայմանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Նարեկ Մամիկոնյանի հետ` կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցի շուրջ:

 

Հանցավոր մտադրությունն իրակացնելու համար, Գառնիկ Ներսիսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի սկզբնամասում տեղադրել է «Ախթամար» ծխախոտի տուփ, որի մեջ եղել է խոշոր չափերով թմրամիջոցը և կաշառքի գումարը:

 

Տուփը վերցրել է Նարեկ Մամիկոնյանը, կաշառքի գումարը պահել է իրեն, իսկ թմրամիջոցը փորձել է փոխանցել Գառնիկ Ներսիսյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը: Նարեկ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գառնիկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: