|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձում, որտեղ մանրամասներ է ներկայացնում 2008թ մարտի մեկին կիրառված 0038 գաղտնի հրամանի վերաբերյալ, նշելով, որ 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել։
Սեյրան Օհանյանի խոսքով` 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և այն դնել մարտի 1-ի իրադարձությունների, ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ:Ըստ Օհանյանի, որևէ մեկն իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ, և անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի: