|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միացյալ Նահանգները շարունակելու է հետևողականորեն կոչ անել Ադրբեջանին՝ հարգելու մարդու իրավունքները, այդ թվում՝ բանտարկյալների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած գործողությունների մասին հարցին։
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգելու իր երկրում գտնվող բոլոր անձանց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, և մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»,-հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։
Լրագրողը, մասնավորապես, օրինակ է բերել Ադրբեջանում անօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանի՝ Ջարեդ Գենսերին, որին Ադրբեջանը մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը և խախտում նրա հիմնարար իրավունքները։