|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Yerkir.am-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է քաղաքական հեղափոխության մեխանիզմներով նաև տնտեսական հեղափոխություն իրականացնել:
Հիշեցնենք` երեկ այդ մասին կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական ու տնտեսական հեղափոխությունները տարբեր բաներ են, բայց վարչապետի ասածից հասկացա, որ նա շեշտադրում է արել այդ դրույթի ներառականությունն ու ամբողջ ժողովրդի կողմից մասնակցությունն ապահովելու մասով: Բայց կոնկրետ գորածառույթներ իրականացնել, օրինակ` դրամավարկային քաղաքականություն իրականացնել, բնականաբար, դրանք տարբեր բաներ են»,- ասաց Մելքումյանը` հավելելով, որ եթե բոլորս պայմանավորվենք, որ, օրինակ, ՀԴՄ կտրոն ենք տրամադրում, ու բոլորը ՀԴՄ կտրոն տրամադրեն, ապա խնդիրը կարող է լուծվել: