Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ծրագրում ամրագրված չէին ռիսկերը և երաշխիքները, պետք էր կոնկրետ ժամանակացույց՝ ըստ տարիների, և նշվել մեխանիզմները, գործիքակազմը, թե ինչպես են իրականացնելու տնտեսական հեղափոխությունը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ավելացնելով, որ խիստ անբավարար է գնահատում ակնկալվող ներդրումների չափը հինգ տարում. 120 մլն դոլարի ներդրումները խիստ անբավարար են, իսկ առանց խոշոր գումարների հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` իրենք գիտեն, որ ծրագրում կարող են լինել շատ լավ բաներ, հաշվելի ցուցանիշներ, որոնք կյանքի չեն կոչվի, և դրանք կարող են չլինել, բայց տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչվի, սակայն մի քանի գործիքներ կան, որոնք պետք է երաշխիք դառնան ծրագրի իրականացման համար:
Մելքումյանը նշեց, որ առաջարկներն ընդունելու իրավական կողմ, իհարկե, կար, բայց դա կարելի էր քննարկել քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: «Առաջարկել էինք ԱԺ նախագահի մոտ քաղաքական պայմանավորվածություններ փորձել ձեռք բերել, և գուցե քվեարկության առումով իրավիճակ կփոխվեր: Ամեն դեպքում` ուզում եմ շեշտել, որ մենք շահագրգռված ենք, որ այն, ինչ ժողովրդի շահերից է բխում, այդ թվում` նաև կառավարության ծրագրի կյանքի կոչվելը, օգնելու ենք կառավարությանը: Պարոն Ծառուկյանն իր անելիքն անելու է, դառն`ալու է կամուրջ խոշոր ներդրողների և ծրագրերի իրականացման համար, բայց կառավարությունը պետք է տա երաշխիքները: Այնպես որ անկախ նրանից, թե ոնց ենք քվեարկել, ամեն ինչ անելու ենք ի շահ պետության զարգացման: Կյանքը ցույց կտա՝ դեպքերը ոնց կզարգանան»,- ասաց նա:
Իսկ թե ժողովուրդն ի՞նչ պետք է անի, որ տնտեսական հեղափոխություն լինի, ինչպես իշխանություններն են մատնացույց անում, Մելքումյանը նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ տնտեսական հեղափոխությունը «կտրուկ փոփոխությունն է իրերի իրավիճակի մեջ»:
Նա անդրադարձավ ՀԱԿ-ի` խորհրդարանական կառավարման մոդելից կրկին կիսանախագահական մոդելին անցնելու առաջարկին ու ասաց, որ ԲՀԿ-ն Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկել: