Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Գերմանիայի հյուսիսարեւմտյան քաղաքի բնակիչները որոշել են փողոցներն անանուն թողնել: Այս մասին գրում է SkyNews-ը:
Հիլգերմիսենի բնակիչներին խնդրել են մասնակցել հանրաքվեի, որոշելու համար՝ արդյոք անհրաժեշտ է տեղական ճանապարհներին անվանումներ տալ: Ըստ նրանց` ներկայիս հասցեները այցելուների համար խնդիրներ են առաջացնում:
Նշվում է, որ փողոցները անուններ չունեն, կան միայն տների համարները և հին գյուղի անվանումը: Խիլգերմիսենն առաջացել է 1970-ականներին մի քանի համայնքներից:
Այժմ քաղաքում ապրում է 2200 մարդ: Հանրաքվեին մասնակցած մարդկանց 60 տոկոսը նշել է, որ ցանկանում է պահպանել ներկայիս համակարգը:
Քաղաքային խորհուրդը առաջարկել է յուրաքանչյուր փողոցի անուն տալ, որպեսզի հեշտացնի արտակարգ ծառայության և վարորդների աշխատանքը, սակայն ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել դրան: