|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը որոշել է դադարեցնել դիվանագիտական աշխատանքը: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնավորապես ասել է. «Սիրելի ընկերներ, իմ արձակուրդի ավարտին մնացել է մի քանի օր, և այդ ժամանակվա ընթացքում ես հանգեցի կարևոր որոշման: Ես որոշել են թողնել իմ դիվանագիտական աշխատանքը: Այդ որոշումը հասունացել էր վաղուց, սակայն մեկ գաղտնիք բացեմ. ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին ինձ հետ կանչելու խնդրանքով, սակայն ամեն անգամ մերժում եմ ստացել: Այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է ստեղծվել, և ես անկեղծորեն համարում եմ, որ ժամանակն է ճանապարհ տալ երիտասարդներին աճի համար: Հույս ունեմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»: