Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, ինչպես նաև վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը հրապարակվել է ԵՄ դիվանագիտության` X–ի միկրոբլոգում։
«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը։ Բացի այդ, մենք որոշել ենք ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայացուցիչների թիվը և ուժեղացնելով պարեկությունը սահմանի զգայուն հատվածներում»,– ասել է Բորելը։
Նա նաև նշել է, որ պետք է շատ զգոն լինեն Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ։ Ըստ Բորելի` Ադրբեջանին ուղղված իրենց ուղերձը պարզ է` Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների որակի համար:
«Կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,– ընդգծել է նա:
Ժոզեպ Բորելը հայտարարել է` Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։