|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված շնորհավորական ուղերձում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ իր երկրին բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում օգնելու համար. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ին՝ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Ասադը ռուսաստանցիներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ և մաղթել «բարության և բարգավաճման» տարի: Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն ավելի կամրապնդվի:
Ավելի վաղ ՌԴ նախագահն էր շնորհավորել Ասադին և հաստատել, որ ՌԴ-ն կշարունակի համագործակցությունը և կաջակցի Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը: