|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փետրվարի լույս 5-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» անցակետում վարչության աշխատակիցները հանրապետության պետական սահմանն անցնող բեռնատար ավտոմեքենան ստուգելիս թմրանյութ են գտել (ենթադրաբար` ափիոնի հումք)՝ 57 գրամ ընդհանուր քաշով. տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Ներկայումս կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։