Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին՝ մինչև Հակարի գետի վրա ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ-անձնագրային կետը հասնելը, տեղակայված են ՀՀ ԱԱԾ սահմանապահները, և ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, որոնք, բնականաբար, քաջատեղյակ են իրավիճակին և գիտեն, որ այդ անցակետում ադրբեջանցիներն են։ Ասել է, թե հասնել անցակետին հնարավոր է միայն հայկական կողմի գիտությամբ և թույլտվությամբ։ Սահմանին ծառայություն իրականացնող հասարակ սահմանապահին ու ոստիկանին նման թույլտվություն տալու իրավունք կարող է տալ վերադասը, վերադասին էլ՝ քաղաքական իշխանությունը։
Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ անօրինական տեղադրված ադրբեջանական անցակետում նկարահանված տեսանյութը չէր կարող իրականություն դառնալ առանց Երևանի և Ստեփանակերտի թողտվության, համաձայնության և ադրբեջանցիների հետ ինչ-ինչ համաձայնությունների։ Փաստացի սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր, որը հաջողությամբ մարսվելու դեպքում մի մեծ քայլ է լինելու դեպի Արցախի ադրբեջանականացում՝ ամբողջական հայաթափման ելքով։
Մի կարևոր նկատառում էլ․ ադրբեջանական անցակետի գործարկումը թույլ է տալու ադրբեջանցիներին անձնագրային նույնականացման պահին հենց տեղում բռնել ու գերի վերցնել բոլոր «անցանկալի» հայերին, հատկապես՝ Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան ռազմական գործողությունների ու 44-օրյա պատերազմի մասնակիցներին։
Եվ սա, կրկնեմ, Երևանի ու Ստեփանակերտի գիտությամբ, թողտվությամբ ու համաձայնությամբ․․․
Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար