Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 30 հա բուսածածկույթ:
Հրդեհը մասամբ մեկուսացվել է ժամը 18.35-ին: Ժամը 18.41-ից Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն:
Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Արևիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից, Կարճաղբյուր գյուղի 25 բնակիչ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջրատարը:
Դեպքի մասին տեղեկացվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: