Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի կարծիքով` Մանվել Գրիգորյանի արածների համար ամբողջ ղեկավարությունը կարող էր տեղյակ լինել: Միևնույն ժամանակ, նա կարծիք հայտնեց, որ Գրիգորյանը միակ մարդը չէ, ով նման պատմության մեջ կհայտնվի: Գևորգյանը նաև համոզմունք հայտնեց, որ նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, բայց երբևիցե նման արձագանքի չեն արժանացել:
Դիտարկմանը՝ Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի կոնֆլիկտի վերաբերյալ կարծիք հնչեց, որ իր աները թույլ է տվել, որ Դոն Պիպոն հեռանա երկրից, նա պատասխանեց. «Ժամանակին Վլադիմիր Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»:
Հարցին էլ՝ իր հորեղբայրը ևս այդ օրերին սահմանին է եղել, տեղեկություններ ունի՞` ինչ օգնություն է ստացել, Գևորգյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ` ստացել է, չի ստացել, մի մարդու եք հարցնում, ում ընտանիքը կյանք է տվել այս երկրին, ավելի լավ կլինի ես զուսպ լինեմ: Այս սահմանների համար ես հայր եմ կորցրել, իսկ դուք խոսում եք մարդուց, ում մեղադրում են զինվորի բաժին ուտելու մեջ»:
Նա չբացառեց՝ շատերն են մեղքերի տակ: «Ես ասեմ ավելին՝ Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներում երևի թե այս երկրի առաջին հարյուրյակի մեջ էլ չի մտնում»,- կարծիք հայտնեց Գևորգյանը:
Իսկ թե ինչո՞ւ իրավապահներն ավելի շուտ չէին ձերբակալել Մանվել Գրիգորյանին, նա ասաց. «Հիմա ունեն բռնելու թույլտվություն, բռնել են, այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել»: