կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 12:06
Իրավական

Նորք-Մարաշում ոստիկանները բռնել են թոռան համար թմրանյութ տանող տատիկի. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

Նորք-Մարաշում ոստիկանները բռնել են թոռան համար թմրանյութ տանող տատիկի. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

70-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և դրանք ապօրինի իրացնելու համար:

Այսպես` համաձայն մեղադրական եզրակացության՝ Ս. Մ.-ն  գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Նորքում գտնվող տանը պահել խոշոր չափի` թմրամիջոց պարունակող 5 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբեր, ապա իր թոռ` Գևորգ Գասպարյանին փոխանցելու նպատակով այդ դեղահաբերը 2015թ. ապրիլի 30-ին փոխադրել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ 23-րդ փողոց, որտեղ բռնվել է և տարվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Բաժնում կատարված խուզարկության ժամանակ նրա աջ ձեռքի ափում հայտնաբերվել են խոշոր չափի դեղահաբերը:

Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Բացի 70-ամյա կնոջից, այս գործով մեղադրյալի կարգավիճակում են նրա թոռը՝ Գևորգ Գասպարյանը, և վերջինիս ծանոթը՝ Խաչիկ Վարդանյանը:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ  34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու), իսկ Վարդանյանին` ՀՀ ՔՕ 34-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու փորձը):

 Տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 Հիշյալ քրեական գործը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունն ուղարկել է  նույն շրջանի դատարան: