կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 14:00
Տարածաշրջան

Ադրբեջանը ստեղծում է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն

Ադրբեջանը ստեղծում է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն ստեղծելու մասին. հայտնում է azertag.az կայքը:

Կենտրոնի ստեղծումը նպատակ ունի ընդլայնել արտաքին քաղաքականության ուղղությունների ուսումնասիրությունը, որոնք կարևոր են Ադրբեջանի ազգային շահերի համար, բարելավել ընթացիկ գլոբալ գործընթացների համապարփակ վերլուծությունը եւ ընդլայնել միջազգային հանրության իրազեկվածությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, մասնավորապես` Հայաստան-Ադրբեջան հակամարտության առանցք Լեռնային Ղարաբաղի հակամարտության: