|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությանը կից ընթացիկ տարվա երկրորդ կեսից սկսել է գործել Արբանյակային տեղեկատվության վերլուծության կենտրոնը: Այս մասին հայտարարություն է տարածել Հարավային Կորեայի գերատեսչությունը, որը համակարգում է հարևան ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ գերատեսչության՝ նախարարությանը կից այդ կենտրոնը ստեղծվել էր ավելի շուտ, բայց լիարժեք սկսել է աշխատել միայն երկրորդ կիսամյակում: Այդ բաժնի պարտականությունները ներառում է արբանյակային այն լուսանկարների մանրամասն վերլուծությունը, որոնք տրամադրում է Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը և որոնք վերաբերում են Հյուսիսային Կորեայի տնտեսությանն ու հասարակական ոլորտին:
Միավորման նախարարությունն ընդգծել է նաև, որ ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրությունը սոսկ վիճակագրական տվյալների հիման վրա խիստ սահմանափակ է, մինչդեռ արբանյակային լուսանկարները հնարավորություն են տալիս ստանալու առավել մանրամասն տեղեկատվություն: