|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանին չի մտահոգում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք դա որևէ սպառնալիք է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը: Շուգաևը պատասխանել է. «Այո, Ադրբեջանն այսօր համագործակցում է ոչ միայն մեզ հետ, այլև մյուս գործընկերների, մասնավորապես՝ բելառուսների: Դա մեզ չի մտահոգում: Առաջին հերթին` մենք առողջ, նորմալ մրցակցության կողմնակից ենք, երկրորդ՝ երկու երկիրն էլ ԱՊՀ անդամ են, այդ իսկ պատճառով ինչպե՞ս կարող ենք դեմ լինել: Եթե ամեն ինչ տեղի է ունենում ողջախոհության շրջանակում, Ռուսաստանը չի կարող որևէ մեկին ինչ-որ բան թելադրել ու չի պատրաստվում դա անել»: