|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հնարավոր է, որ Բելառուսն առաջարկել է Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարում: Այդ մասին բելառուսական БДГ թերթի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը:
«Ռուսաստանը մինչև 280 կիլոմետր հեռահարության «Իսկանդեր-Է» է մատակարարել Հայաստանին, և հավասարակշռության ապահովման համար ես չեմ բացառում, որ Բելառուսը, հնարավոր է, Ադրբեջանին 200 կիլոմետր հեռահարության «Պոլոնեզ» է մատակարարել»,- ասել է ռազմական փորձագետը:
Նա վստահություն է հայտնել, որ այդ մատակարարումները համաձայնեցվել են Ռուսաստանի հետ, որը հետևում է, որ երկու պետություններում հավասարակշռություն լինի:
Հիշեցնենք, որ երեկ Մինսկում Բելառուսի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները 2018 թվականի համար համագործակցության պլան են ստորագրել: