կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 12:51
Տարածաշրջան

Ադրբեջանը ցուցադրել է «Պոլոնեզ»-ը, իսրայելական «Լորա»-ն

Ադրբեջանը ցուցադրել է «Պոլոնեզ»-ը, իսրայելական «Լորա»-ն

Ադրբեջանում մեկնարկել է ադրբեջանական բանակի 100-ամյակին նվիրված ռազմական շքերթը. հայտնում է АПА-ն:

Զորահանդեսին ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներկայացուցիչներ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Բահրեյնից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ՌԴ-ից, Սաուդյան Արաբիայից և Ուկրաինայից:

Ռազմական շքերթի ընթացքում ներկայացվել է ավելի քան 240 միավոր ռազմական տեխնիկա: Մասնավորապես ներկայացվել են հետևյալ զինատեսակները` իսրայելական արտադրության «Սպայկ» զրահամեքենաները, իսրայելական «Օրբիտեր» անօդաչուները, իսրայելական «Հերոն» անօդաչուները, չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերը, իսրայելական արտադրության «Լորա» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները:

Ցուցադրվել են նաև С-125 և С-300 զենիթա-հրթիռային համալիրները, տարբեր մոդիֆիկացիայի «Գրադ»-ներ, ռեակտիվ «Սմերչ», «Ղասըրղա» համակարգերը:

Առաջին անգամ ցուցադրվել են ամերիկյան Bell-412 ուղղաթիռները: Թռիչքներ են իրականացրել Ми-24, Ми-24G ուղղաթիռները, հարվածային Ми-35M, ռազմատրանսպորտային Ми-17, Ка-32, МИГ-29, Су-25 կործանիչներ, ինչպես նաև ուսումնա-մարտական L-39 ինքնաթիռները:

Ցուցադրվել են նաև Բելառուսից ձեռք բերված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է, թե Հայաստանը չի կարող մրցակցել իրենց հետ ռազմական ներուժի հարցում, և որ երկիրը պետք է իմանա, որ չունի որևէ օբյեկտ, որի հնարավոր չլինի ոչնչացնել ցանկացած պահի:

 «Պոլոնեզ»

«Լորա»

«Դանա»

«Հերոն»