կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 18:40
Արցախ

Օրհներգը յուրաքանչյուր ազգի պատմության յուրովի խորհրդանիշներից է

Օրհներգը յուրաքանչյուր ազգի պատմության յուրովի խորհրդանիշներից է

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրհներգը չի ընդունվում մշակութային մրցույթի արդյունքում: Այն յուրաքանչյուր ազգի պատմության յուրովի խորհրդանիշներից է: «Մեր հայրենիքը» առաջին անգամ ժողովրդային ձևով երգել են Վանի ինքնապաշտպանության ժամանակ, երբ ժողովուրդը զենք էր ստանում ու երգելով «Մեր հայրենիքը»` մեկնում մարտի`քաղաքը պաշտպանելու:

Այսօր մեր օրհներգը երգում են մանուկներից մինչև մեծերը: Արամ Խաչատրյանի գրած օրհներգը չի՞ հիշեցնում անկախությունը կորցրած Խորհրդային Հայաստանը, և ինչպես՞ կարող են բարձրարժեք այդ ստեղծագործությունը կատարել մանուկներից մինչև մեծերը: Կարելի է հաճույքով լսել, բայց կատարու՞մ… Մի՞թե Խորհրդային Հայաստանում ժողովուրդը այնպես մասսայաբար էր կատարում օրհներգը, քան տառապանքներից ու ազատամարտից ծնված Երրորդ հանրապետության ժամանակ անկախության համար պայքարը խորհրդանշող «Մեր հայրենիքը»:

Նույնիսկ հզոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է դեմ օրհներգը փոխելուն: Ուշքի եկեք, տղերք, և հերոսական մեր պատմությանը ձեռնոց մի նետեք, այլապես պատմությունը ձեզ դաժանորեն ձեռնոց կնետի: Անկախ հեղինակից` 1918 և 1991թթ. ազատագրական պայքարով ձեռք բերված մեր անկախ պետականությունների օրհներգը մի փորձեք փոխարինել անկախ պետականությունը կորցրած երկրի օրհներգով»: