|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց գողության մեջ մեղադրվող` երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի բողոքը:
Դատարանում Սարգսյանի պաշտպանները վիճարկում են նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:
Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 000 դրամի գողության համար: Նա պնդում է, որ ոչ թե 10, այլ 4000 դրամ է գողացել: Ըստ Սարգսյանի՝ ինքը ոստիկանության Սիսիանի բաժնում 10 000 դրամի գողության վերաբերյալ ցուցմունք է տվել իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների պատճառով:
Այս հանգամանքի ապացուցման պարագայում, որ Սարգսյանը սպառնալիքների ներքո է ցուցմունքներ տվել, դա կարևոր նշանակություն կունենա նաև նրան վերագրվող 10000 դրամի գողության գործի համար: