Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը եւ ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության, հասարակական կարգի դիտավորյալ խախտման, ինչպես նաեւ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։
Նշենք , որ ապրիլի 20-21-ին՝ Սյունիքի մարզ այցելության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեղրիում եւ Ագարակում քաղաքացիները դիմավորել էին բողոքի ակցիաներով՝ պահանջելով, որ կառավարության ղեկավարը հեռանա մարզից։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ոստիկանությանը՝ կոշտ արձագանքել դեպքին։ Վարչապետի հրահանգից հետո գիշերը բերման էր ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես նաեւ մի շարք համայնքների ղեկավարներ եւ տեղակալներ։