|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործով վերահսկող դատախազի բողոքն ու անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր գրավով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հակոբյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Դերենիկ Հակոբյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է:
Քննության տվյալներով` Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։ Յուրիկ Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Սակայն հոկտեմբերի 5-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հակոբյանի պաշտպանի միջնորդությունը և նրան 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: