Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գերակա ճանաչված խնդիրները.
- ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը:
Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը:
2. ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման ու ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացը ներառվել է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որի կատարման շրջանակներում՝
- ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ,
- հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները,
- առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով,
- բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ:
- միջազգային ինտեգրման հնարավորությունների ընդլայնման նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակել է իրականացնել ակտիվ միջազգային համագործակցություն դաշնակից և գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ,
- ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների, իսկ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ,
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին՝ պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող գումարների և վնասների հատուցման մասին օրենքով սահմանված գումարների միջև տարբերության չափով: Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաև 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա,
- բնակարանային ապահովության շրջանակներում իրականացվել է զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրման և նորակառույց ծառայողական բնակարանների հատկացման գործընթաց, մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում: Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում: