կարևոր
8473 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-29 12:12
Աշխարհ Քաղաքական

Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի «80-ականների» Pinaka և այլ սպառազինություն. ի՞նչ է դա և ի՞նչ զենքեր են նաև գնվել

Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի «80-ականների» Pinaka և այլ սպառազինություն. ի՞նչ է դա և ի՞նչ զենքեր են նաև գնվել

Այսօր հնդկական հեղինակավոր The Economic Times օրաթերթը հոդված է հրապարակել, նշելով, որ Հնդկաստանը դեպի Հայաստան կարտահանի հրթիռներ և այլ տեսակի սպառազինություններ (մոտ 244 մլն դոլարի):

Մատակարարվող զենքերից ուշադրություն է գրավում նախ և առաջ Pinaka 12 փողային համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը` ռուսական Смерч և Град ՀԿՌՀ-ների անալոգը: Չնայած նրան, որ զենքն արտաքին նկարագրով ավելի շատ նման է ավելի հզոր Смерч-ին, այն ստեղծվել է որպես ռուսական Град-ներին փոխարինող:

«Pinaka»-ի մշակումը սկսվել է 1983 թ. և նախատեսված էր հնդկական բանակում առկա ՀԿՌՀ-ների բացը սեփականով լրացնելու համար: 1983 թ. դեկտեմբերին Հնդկաստանի ՊՆ-ն 264 մլն ռուփի տրամադրեց դրանց արտադրության համար: Արտադրությունն ուշացավ հնդկական ընկերությունների մոտ մի շարք տեխնոլոգիաների բացակայության և դանդաղ մշակման պատճառով: Առաջին մեքենան վերջնական պատրաստ եղավ միայն 1994 թ., իսկ մեծամաշտաբ փորձարկումները սկսվեցին միայն 1997 թ.: 

«Pinaka»-ի կրակի հեռավորությունը կազմում է 40 կմ` 1-2 %/մ շեղությամբ: 1 Հաշվարկում նախատեսված է 5 անձ: «Pinaka»-ի մեկ գունդը պարունակում է երեք մարտկոց` 6 հաշվարկներով:

Առաջին անգամ հնդկական զենքը մարտի դաշտում կիրառվել է 1999 թ. Կարգիլի` հնդկա-պակիստանյան 73-օրյա պատերազմի ժամանակ, և, ըստ մասնագետների, իրեն ցուցադրել է լավագույն կողմերով: 

Բացի այդ, հնդկական պարբերականը հայտնել է, որ նախատեսվում է նաև հակատանկային զենքերի արտահանում դեպի Հայաստան:

Սա առաջին դեպքը չէ, որ Հնդկաստանից սպառազինություն է ձեռք բերվում:  2020 թ. առաջին եռամսյակում Հնդկաստանը հաստատեց, որ Հայաստանը տենդեռ է շահել` գնելու զինքերի հայտնաբերման Swathi (ռուսական Зоопарк-1М-ի անալոգը) ռադիոլոկատորները:

Հակահրթիռային ռադարները նախատեսված են ականանետների, հրետանու, ՀԿՌՀ-ների, մարտավարական հրթիռային կայանների կոորդինատները որոշելու համար:

Հնդկական Swathi-ին հայտնաբերում է ականանետային արձակումներ 20 կմ, հրետանային` 30 կմ և հրթիռային` 40 կմ հեռավորության վրա: Այն ունակ է հայտնաբերել միանգամից 7 թիրախ: Swathi-ն համարվում է հնդկական ամենահաջող ռազմական արտադրանքներից մեկը` ամերիկյան որոշ պահեստամասերով:

Նյութը` Yerkir.am-ի