|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների կողմից բերման է ենթարկվել Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանության օպրատիվ տվյալների համաձայն` 37-ամյա Վրաստանի քաղաքացին ապօրինի ձեռք էր բերել մետանֆիտամին, կոկային և սփայս տեսակի թմրամիջոցներ:
Քրեական հետախույզները նրան հայտանաբերել են մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ու բերման ենթակել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մետանֆիտամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներով 6 փաթեթ, կոկայինին նմանվող սպիտակ փոշենման զանգվածով մեկ փաթեթ, սփայսի նմանվող զանգվածներով 9 փաթեթ և 25 սմ երկարությամբ դանակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական ,դատաքրեագիտական փորձաքննություններ:
37-ամյա Մախաել Բրուդիանին ձերբակալվել է:
Հայտնաբերված զանգվածների ձեռքբերման աղբյուրները պարզվում են: