Այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղեցի հետևյալ հարցերը․
- Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում հանրակրթական դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին։ Ունե՞ք այդպիսի տեղեկություն։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս արատավոր երևույթը անչափահասների շրջանում կանխարգելելու ուղղությամբ։
- Վերջին տարում Հայաստանի ագրարային համալսարանում 18 մասնագիտություններից 11-ում դիմորդ չի ընդունվել։ Խնդրի վերաբերյալ ունե՞ք վերլուծություն։
- Հարևան Վրաստանում թատրոնի մասին օրենք է գործում, ինչն էլ նպաստում է թատերական կյանքի զարգացմանը։ Ի՞նչ կարծիք ունեք նույն օրենքը ՀՀ-ում ընդունելու մասին։
- Հատկապես սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքը չափազանց պասիվ է։ Սահմանին մեծանում է սերունդ, որը գեթ մեկ ներկայացում չի տեսել։ Շատ կարևոր է, որ սահմանամերձ գյուղի բնակիչը պատշաճ կրթություն ստանա, ապրի մշակութային կյանքով։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ