|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքել է այն լուրերը, թե կառավարությունը պատրաստվում է օրինականացնել թմրանյութերի ազատ վաճառքը, շրջանառությունն ու օգտագործումը:
Այս մասին նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել… Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ, նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,- գրել է Թորոսյանը:
Առողջապահության նախարարն անդրադարձել է նաև հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումներին:
«Ոչ ոք չի արգելում ծխելը՝ չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»: