| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աբխազիայի իշխանությունները թմրանյութերի տարածման համար մահապատիժ են սահմանել. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Նշվում է՝ օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ից,բայց հաշվի առնելով 2017թ. սահմանված մահապատժի մորատորիումը, պատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ:
Ըստ օրենքի՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ կհամարվի 0.5 գրամ մեթադոնը, որն ամենատարածված թմրամիջոցն է համարվում տարածաշրջանում: Նմանօրինակ քանակությամբ մեթադոն թմրամիջոցի տարածման կամ անձնական օգտագործման համար կսահմանվի ցմահ բանտարկություն:
Միևնույն ժամանակ պարզաբանվում է՝ պատի-ը պատիժը չի տարածվի կանանց ու երեխաների վրա. նրանք կպատժվեն 7-15 տարվա ազատազրկմամբ: