կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 12:36
Առանց Կատեգորիա

Հովհաննես Քաջազնունու ծոռնուհին անդրադարձել է ՀՀ հիմնը փոխելու գաղափարին

Հովհաննես Քաջազնունու ծոռնուհին անդրադարձել է ՀՀ հիմնը փոխելու գաղափարին

Հովհաննես Քաջազնունու ծոռնուհին Քսենյա Օռլովան իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Զարմանքով իմացա, որ ՀՀ հիմնը փոխելու առաջակ է  եղել: Այդ հիմնը 100 տարի առաջ` հայ ժողովրդի համար դժվար ժամանակահատվածում, դարձավ Հայաստանի ազատության ու անկախության խորհրդանիշը: Այն հաստատել  էր իմ պապը` ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Այդ հիմնի հնչյունների ներքո է նա 1918 թվականի հուլիսի 19-ին Թիֆլիսից ժամանել Երևան: Այդ հիմնի ներքո էին մեր նախնիները արյամբ ու տանջանքներով ստեղծում առաջին հանրապետությունը, հերոսաբար մարտնչում և զոհվում հայ զինվորները: 1937 թվականին Հովհաննես Քաջազնունին ձերբակալվել է հենց այն բանի համար, որ մայիսի 28-ին տոնել է հանրապետության անկախությունը  և երգել այդ հիմնը:

Անկասկած, Հայկական ԽՍՀ-ի հիմնը, որը գրել է Արամ Խաչատրյանը, երաժշտական գլուխգործոց է: Սակայն ինձ թվում է, որ Հայաստանի ժամանակակից հանրապետությունը հենց այն առաջին Հանրապետության հոգևոր ժառանգորդն է, ոչ թե Հայկական ԽՍՀ-ի:

Հիմնը փոխելու դեմ են հանդես գաիս նաև վարչապետ Համազասպ Օհանջանյանի թոռնուհին` Օհանջանյան-Մեհրաբյան Ելիզավետա Կոնստանտինովնան, և առաջին հանրապետության այլ գործիչներից շատերի սերունդները: Այդ  գաղափարը չի արժանացել նաև Սփյուռքում բնակվող մեր շատ հայրենակիցների աջակցությանը:

Ցանկանում եմ հույս ունենալ, որ այդ շատ նուրբ հարցի վերաբերյալ որոշումը կշռադատված կլինի և ոչ հապճեպ»: