|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում. հայտնում է Shamshyan.com-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղղրամյան 26 հասցեում գտնվող` ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ բացահայտելու տեղի ունեցածը: