|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Քիչ առաջ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ գտնվում է Բաղրամյան 26-ում, որը ՀՀ վարչապետի երկու նստավայրերից մեկն է, իսկ մինչև վերջերս այն եղել է ՀՀ նախագահների նստավայրը: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ և հստակ հանձնարարական է տվել:
«Այս պահից սկսած որևէ ապրանքի մուտք ՀՀ չի կարող սահմանափակվել: Հանձնարարել եմ, որ այսօրվանից սկսած մաքսազերծումները իրականացվեն հնարավորինս կարճ, ռեկորդայւին կարճ ժամանակահատվածում»,- ասաց նա` հավելելով, որ եթե քաղաքացիները կնկատեն մաքսազերծման գործընթացում հակառակ պրոցեսը, թող ահազանգեն կամ իր թիմի անդամներին, կամ լրատվամիջոցներին:
Նա նշեց, որ քիչ անց կհանդիպի նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ`քննարկելու Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի մասնակցությանը վերաբերող հարցերը: