կարևոր
3550 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 12:03
Հասարակություն

Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների հետևանքով 8 անձ այս պահին ԲԿ-ում է․ Ավանեսյան

Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների հետևանքով 8 անձ այս պահին ԲԿ-ում է․ Ավանեսյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժած ութ անձ այս պահին գտնվում է ԲԿ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նապարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիրավորված մեկ պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա ընթացքում դուրս կգրվեն»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ դեռ չի այցելել նրանց, սակայն կայցելի։ Թե ինչպես կընդունեն նրան՝ հաշվի առնելով, որ քաղաքական բախումների հետևանքով են հիվանդանոցում՝ Ավանեսյանն ասաց, որ այս երեք տարիների ընթացքում միշտ լավ են ընդունել՝ բոլորը։

Ոստիկանության գործողությունները, սակայն, Ավանեսյանը իրավաչափ և համաչափ է գնահատում՝ նշելով, թե ոստիկանությունն իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։